Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ամբոխը չպետք է որոշում ընդունի

Ամբոխը չպետք է որոշում ընդունի
24.08.2024 | 17:07

Էն, որ մեղավորը ժողովուրդն է` դա փաստ է։ Բայց դա միշտ է այդպես լինում` մեծամասնության ուզածը բերում է վատ արդյունքի։

Այնպես որ, ավելի մեղավոր են նրանք, ովքեր որոշում ընդունելու իրավունքը տվել են ժողովուրդ կոչվածին։

Ամբոխը չպետք է որոշում ընդունի։

Երբ ամբոխին տալիս են որոշում ընդունելու իրավունք, դա նրա համար է արվում, որ վատ արդյունքի պատասխանատվությունը գցեն էդ նույն ամբոխի վրա։ Իսկ նրանք, ովքեր անելուց առաջ իմանում են, որ արդյունքը վատ է լինելու` այ դրանք են իրական մեղավորներն ու դավադիրները կամ, ավելի ճիշտ, դավաճանները։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4640

Մեկնաբանություններ